Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Երբ օրգանիզմը սուր համերի պահանջ է զգում

Երբ օրգանիզմը սուր համերի պահանջ է զգում

Համային հակումների կտրուկ փոփոխությունը, ինչ-որ մթերքների պահանջ զգալը խոսում է օրգանիզմի տարբեր թերությունների մասին: Ահա, եթե, օրինակ, օրգանիզմը թթվի պահանջ է զգում, ուրեմն դա հաճախ ստամոքսի թթվայնության իջեցման պատճառով է:

 

Քաղցրի պահանջ զգալը խոսում է այն մասին, որ դուք այնքան եք աշխատում, որ ձեր նյարդերը տեղի են տալիս: Գլյուկոզան ակտիվ մասնակցություն ունի ադրենալինի` սթրեսի հորմոնի արտադրությանը: Եվ հետո, նյարդային ու մտավոր լարվածության պայմաններում շաքարը օրգանիզմում շատ արագ է իրացվում:

 

Շատ աղի սննդի պահանջ զգում են այն դեպքում, երբ օրգանիզմում ինֆեկցիայի օջախ է հայտնվում: Պրակտիկան ցույց է տալիս, որ այդ խնդիրները հաճախ կապված են լինում միզուղիների հիվանդության հետ` ցիստիտ, պրոստատիտ եւ այլն:

 

Իսկ կծու մթերքի պահանջ զգում են մարդիկ, ում ստամոքսը, այսպես ասած, «ծուլանում» է, որովհետեւ այն դանդաղ է մարսում սնունդը եւ այս դեպքում անհրաժեշտ են խթանիչներ: Կծու մթերքներն ու համեմունքները հեշտացնում են մարսողությունը: Նաեւ կծվի պահանջը կարող է «վատ» խոլեստերինի շատացման պատճառ լինել:

 

Ժողովրդի մեջ տարածված կարծիք կա, որ օղին օգնում է եւ օգտակար է ստամոքսի խոցի դեպքում: Իսկ ահա գիտությանը հայտնի են միայն փաստեր, որոնց դեպքում օղին կարող է հասցնել ստամոքսի խոցի, այլ ոչ թե կատարել հակառակ` բուժիչ դերը: Բայց միեւնույն է, շատ խոցով տառապողների մոտ շրջում է «օղեթերապիայի» մասին առասպելը: Միշտ պետք է հիշել, որքան ալկոհոլը թունդ է, այնքան ավելի է վնասում լորձաթաղանթը: Որպեսզի խոցի վիճակը էլ ավելի չվատանա, պետք է ամբողջովին հրաժարվել ալկոհոլից:

 

Թարմ մրգերից ու բանջարեղեններից շատերը պարունակում են բիոլոգիական նյութեր, որոնք կարող են գրգռել ստամոքսի լորձաթաղանթը եւ շատացնել ստամոքսահյութի արտադրությունը, ինչը, մարսողության խնդիրների հետ կապված, միշտ չէ, որ օգտակար է: Օրինակ՝ սերկեւիլը վնաս է ստամոքսի, տասներկումատնյա աղիի խոցերի ու էնտերոկոլիտների դեպքում:

 

Անանասը կարող է վնասել լյարդի ու լեղապարկի քրոնիկ հիվանդությունների դեպքում, եւ բացի այդ էլ՝ այն համարվում է շատ ուժեղ ալերգեն:

 

Խաղողը հակացուցված է շաքարային դիաբետի, ստամոքսի խոցի, ճարպակալման ու կոլիտների դեպքում:

 

Բալը եւս կարող է գաստրիտի սրացման պատճառ դառնալ: Խոցի ու գաստրիտի ժամանակ անոթի վիճակում տանձ չի կարելի ուտել:

 

Չարժե սուր գաստրիտի դեպքում ուտել կաղամբ ու վարունգ:

 

Վերջերս շատ մոդայիկ է դարձել ստամոքսի բանդաժավորումը կամ ստամոքսի վրա օղ դնելը: Այս վիրահատության նպատակը սննդի քանակի խիստ սահմանափակումն է, հետեւաբար էլ` կալորիաների քանակի նվազումը: Այս օղի տեղադրումը ստամոքսին տալիս է ավազի ժամացույցի ձեւ: Այս դեպքում սննդից արագ հագենում են, եւ բավականին արագ տեղի է ունենում քաշի նվազում:

Սկզբնաղբյուր. 168.am
Լուսանկարը. df.at.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ